Home

Реклама

Previous Entry | Next Entry


Գողացան օտարք չարին գումարք`
Զստացուածս սրտիս իմաստից, ըստ գրոյն կանխաբանութեան,
Որով եկն եհաս իսկոյն աստանօր իմաստութեան ինձ նուազանալ,
Ըստ առակողին, և առաւելուլ ոչ բարւոյ ցանկութիւն:
Որ յառեցի զակն ոգւոյս ի գլուխն իմ կենաց Քրիստոս,
Որով ընդ ուղիղն հետևեցայց:
Քանզի կամելով ուժգինս ընթանալ`ընկլայ սաստկապէս,
Յանչափն ձգտիլ` իմոյն ոչ հասի,
Ի մեծագոյնն ամբառնալ` աստուստ գլորեցայ,
Ցերկնային ուղւոյն`անդնդոց մատնեցայ,
Ի զգուշանալն առաւել` յաւէտ վնասեցայ,
Յանարատն պահիլ` մանր խորտակեցայ,
Կարծելով ընդ ահեակն մրցիլ` յաջն գթեցի,
Ի զերկրորդն խուզել`զնախնին կորուսի,
Ի խնդիր սակաւուն` ի կարևոր ացն զրկեցայ,
Ի յուխտին պահել` դաշինն դրժեցի,
Առ սովորութեանն կտրիլ, կորուսիչս գտի,
Ի փոքունցն փախուցեալ` մեծամեծացն մատնեցայ,
Ձոր ես ինքն ինձէն ստեղծեալ`
Չարաչար դատախազ անձին կարգեցի:
Յորոց փրկել զմատնեալ գերիս դու միայն զօրեսցես`
Կենաց մատուցեալ զընծայեալս մահու զհոգիս,
Զի Դու միայն, Տէր Յիսուս, ճանաչիս բարերար,
Անսահման փառօք ընդ Հօր և Հոգւոյդ Սրբոյ օրհնեալ
Յաւիտեանս յաւիտենից.
Ամէն:

 "Մատեան ողբերգութեան", ԲԱՆ ԾԵ-

Comments

[info]freedomfight777 wrote:
10 Мар, 2008 14:37 (UTC)
merci !
[info]ahousekeeper wrote:
10 Мар, 2008 15:51 (UTC)
Շնորհակալություն։

> Ջստացուածս սրտիս իմաստից, ըստ գրոյն կանխաբանութեան,

Այս տողի առաջին տառը արդյո՞ք ‘Ջ’ է։
[info]shalapka_m wrote:
10 Мар, 2008 16:13 (UTC)
Զ պոտք է լինի: Հիմա ուղղեմ նորից թեքսթը ամբողջովին:
[info]shalapka_m wrote:
10 Мар, 2008 16:38 (UTC)
Ուղղեցի և ստուգեցի:
[info]ermeni wrote:
10 Мар, 2008 16:10 (UTC)
Հզոր ա բայց:

Profile

[info]shalapka_m
shalapka_m

Latest Month

Июнь 2009
Вс Пн Вт Ср Чт Пт Сб
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    

Tags

Разработано LiveJournal.com
Designed by Tiffany Chow