?

Log in



Под катом выложу статью, которая немного рассказывает о Д. Аладжян. Статья немного старая......и все же!
А я постараюсь потихоньку его произведения выложить тут.

Read more...Collapse )

Անմոռաց հերոսական օրեր

Советую прочесть первый рассказ (они взаимосвязаны): shalapka-m.livejournal.com/51758.html


Քսան տարի անց, առաջին անգամ, այնք՜ն ընկերներից մնացած հինգ մարդով հավաքվեցինք մեկ տեղ: Խմբագրությունից մեզ խնդրում են պատմել Լենինգրադի պաշտպանությանը ունեցած մեր մասնակցության մասին:
 Նայում եմ ընկերներիս այնք՜ան հարազատ դեմքերին և կինոժապավենի նման աչքերիս առջև հառնում են ծանր, բայց հերոսական օրերի պատկերները:

Այո՜, մենք տեսել ենք այդ օրերը, անցել դաժան փորձության բովով: Հիշում ենք պատերազմի առաջին օրը, երբ զօրանոցներում մեզ քնից արթնացրին առաջին կրակոցները, հիշում ենք այրվող տները ու առաջին զոհերին….Պաշարված Լենինգրադը, սառնաշունչ Վոլխովը, Տիխվինը գորշագույն, Սինյավինը` մառախլապատ:



"Մելանխոլիկ սերենադ"

"Մելանխոլիկ սերենադ" - իրական պատմվածք Լենինգրադի բլոկադայից


  Բարև, բարեկամս: Դու, իհարկե, մի նեղացիր, որ ուշ-ուշ եմ գրում: Պետք է ընդունել, որ գործերը, երեխաները, ինչ-որ պայմաններ և, վերջապես,ժամանակը, անորսալի, փախչող ժամանակը, խանգարում են մեզ հանդիպելու, թեկուզ և նամակ գրելու:
  Բայց մենք չենք մոռանա իրար.....Եվ մի՞թե կարելի է մոռանալ Վարդգեսին, Վարդանին, Աշոտին ու մյուսներին:Իսկ Արամին հիշո՞ւմ ես... Էհ, աշխարհը չափից ավելին տարավ, մեզնից յուրաքանչյուրը չափից ավելին տվեց ֆաշիզմի դեմ մղված գոտեմարտում: Իսկ ժամանակը գնում է, մարտիկների վերքերը ապաքինվում են, անցյալի մասին հիշողությունները թուլանում և հաճախ մոռացվում են......
  Բայց կան բաներ, եղբա՜յր, որ երբեք չեն մոռացվում:
  Հիշո՞ւմ ես, վերջին անգամ, երբ եկար ինձ մոտ, ես կրկին լսում էի Չայկովսկու "Մելանխոլիկ սերենադը": Ներս մտնելով դու տարակուսած կանգնեցիր շեմին, մոռանալով անգամ բարևել, զարմացած հարցրիր.
- Եղբա՜յր, մի՞թե ուրիշ ձայնապնակ չունեք, որ միշտ “Մելանխոլիկն”-ն ես լսում: Մի՞թե չես ձանձրանում:
- Ոչ, բարեկամս, չեմ ձանձրանում: Երբ հանդիպումեմ ճակատային ընկերներիս, պատերազմի դաժան պատկերները հառնում են երևակայթյանս մեջ. դրանք շատ խորն են տպավորվել իմ հոգում, իսկ Չայկովսկու “Մելանխոլիկ”-ը անբաժան է այդ պատկերներից:
..........................................................................................................
  Պատերազմի ծանր օրերին էր: Այդ ժամանակ ամեն օր ռադիոն թշնամուն մի նոր քաղաք թողնելու մասին տխուր լուր էր հաղորդում: Read more...Collapse )
 

</div>